Բոսֆորում հանդիպել են ռուսական և ամերիկյան ռազմանավերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան «Donald Cook» և ռուսական «Адмирал Эссен» ռազմանավերը հանդիպել են Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Թուրքական Aydinlik պարբերականի հրապարակած տեսագրությունում երևում է, որ նավերը հերթով անցնում են նեղուցով՝ կամրջի տակով. նախ անցնում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը, որոշ ժամանակ անց՝ ռուսականը:
Դատելով կադրերից, երկու ռազմանավերն այդ պահին ընթանում էին թուրքական սահմանապահ նավակների ուղեկցությամբ:
Նշենք, որ ամերիկյան հրթիռային ռազմանավը Սև ծովում էր փետրվարի 19-ից: Փետրվարի 25-ին այն ժամանել էր Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստ: