211652_close_icon
views-count2217 դիտում article-date 18:12 25-09-2021

Նախկին պաշտոնյաների հասցեին հնչող վիրավորանքները շարունակվում են. Դավիթ Հարությունյան․ «Առավոտ»

Սոցիալական հարթակներում այսօր էլ շարունակվում են նախկին պաշտոնյաների հասցեին հնչող վիրավորանքները եւ դրանք պայմանավորված չեն անձի հետ, պայմանավորված են նրա կողմից պաշտոն զբաղեցնելու հետ եւ ֆորմալ առումով, դրանք մասնավոր մեղադրանքների գործեր չեն: Գրում է «Առավոտը»։

Այսօր, խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Ստեղծված իրավիճակում, ըստ բանախոսի, ոստիկանությանը եւ դատախազությանը պետք է կանգնեցնել կատարված փաստի առջեւ՝ հայտնելով հանցագործության մասին ու թող նրանք շարունակեն մերժել քրեական գործերի հարուցումը: Այսպիսով, ըստ բանախոսի, ի ցույց կդրվի երեւույթի քաղաքական ուղղորդումը:

Դավիթ Հարությունյանն առաջարկեց հետագա քննարկումները շարունակել դռնփակ ռեժիմով՝ հետագա աշխատանքի արդյունավետ որոշումների հանգել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր