211652_close_icon
views-count36519 դիտում article-date 19:02 23-09-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 23–ամյա վարորդը, Opel Zafira-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում. օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի  21-ին Լոռու մարզում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 21:40 –ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա  Գոռ Հ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մսարտիրոսյանի գլխավորությամբ:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Նահապետյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր