211652_close_icon
views-count63095 դիտում article-date 12:19 04-01-2020

Ավտովթար Լոռու մարզում. 33-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:39-ի սահմաններում Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորաններում, 33-ամյա Մելիք Խումարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 UQ համարանիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի հողաթմբին և մոտ 30 մետր մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Մ. Խումարյանը և նրա ուղևոր, 25-ամյա Կամսար Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազաբալոնի փականը, հոսանքազրկել մեքենան և սահմանազատել տարածքը, մինչ այդ էլ վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային: Վիրավորներից մեկին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ անօգնական վիճակում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Չարչյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր