211652_close_icon
views-count3798 դիտում article-date 21:48 20-09-2021

Հայտնի է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 09։00-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

«Բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան կայցելեն «Եռաբլուր», այնուհետև, ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։

Անկախության 30-ամյակի կապակցությամբ ժամը 14։00-ից սկսած մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր։

Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը, որի մուտքն ազատ է»,- նշում են Կառավարությունից։

Երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է համերգ, որտեղ հնչելու է դասական երաժշտություն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր