ՌԴ-ի համալսարաններից մեկում կրակ են բացել․ կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պերմի պետական համալսարանում տղամարդը հրազենից կրակոցներ է արձակել, այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Ներքի գործերի նախարարությանը։
Հաղորդվում է զոհվածների և վիրավորների մասին։ Ոստիկանները ձերբակալել են կրակոցներ արձակած անձին։
Հաղորդվում է զոհվածների և վիրավորների մասին։ Ոստիկանները ձերբակալել են կրակոցներ արձակած անձին։
«Այսօր առավոտյան, ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակոցի ձայներ են լսվել։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 14 հոգի վիրավորվել է, 5 հոգի՝ զոհվել։
«Վիրավորումները տարբեր են, քանի որ շենքի ներսում գտնվողները նաև պատուհաններից են դուրս թռել։ Զոհվածների ինքնությունը պարզվում է»,- հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։