211652_close_icon
views-count1536 դիտում article-date 17:17 18-09-2021

Պուտին-Բայդեն հանդիպումը Շվեյցարիայի իշխանություններին արժեցել է ավելի քան 10 մլն դոլար

Շվեյցարիայի Ժնև կանտոնում ավարտին են մոտենում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կազմակերպման ընդհանուր արժեքի հաշվարկման աշխատանքները: Վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն ԱՄՆ դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուէնոն:

Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգությունն ապահովելն արժեցել է 5.176 մլն ֆրանկ: Եվս 222 658 ֆրանկ է ծախսվել արարողակարգային ծառայությունների վրա:

Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր վրա է վերցնելու հանդիպումը լուսաբանող լրագրողների տեղափոխման ծախսերը, որը կազմել է շուրջ 3 մլն ֆրանկ:

Հաշվարկը վերջնական ավարտին հասցնելուց հետո դրանք ուղարկվելու են Շվեյցարիայի դաշնային իշխանություններին:

Նմանատիպ նյութեր