Լեգենդար «Rolling Stones» խմբի Լոս-Անջելեսում տված համերգի մուտքի տոմսն արժեցել է 5 դոլար
Անգլիական լեգենդար «Rolling Stones» խումբը համերգ է տվել Լոս-Անջելեսում, որի մուտքի տոմսը արժեցել է հինգ դոլար: Ինչպես տեղեկացնում է USA Today-ը, սա խմբի շրջագայության առաջին շոուն է, որի ընթացքում վաճառվել է 1200 տոմս, ընդ որում` տոմսերը սպառվել են հաշված րոպեների ընթացքում:
Չնայած տոմսերի ռեկորդային ցածր գնին, հետագայում գումարը վերադարձվել է գնորդներին:
Առաջիկայում «Rolling Stones»-ը կուղևորվի ԱՄՆ-ով շրջագայության: Սպասվում է, որ մինչև հուլիսի 15-ը երաժիշտները 15 համերգ կտան:
Նշենք, որ համերգի այցելուների թվում նկատվել են Ջեք Նիկոլսոնը, Բրյուս Ուիլիսը, Լեոնարդ Քոենը, պատրիսիա Արքեթը, այլ հանրահայտ դեմքեր: