211652_close_icon

Բ. Օբամայի ընտանիքի անդամների ճանապարհորդություններն արժեցել են 3.6 միլիոն դոլար

views-count1447 դիտում article-date 14:29 12-03-2015
Judicial Watch կազմակերպության նախագահ Թոմ Ֆիթոնի խոսքերով՝ Սուրբ ծնունդի արձակուրդներին Ամերիկայի առաջնորդ Բարակ Օբամայի ընտանիքի հանգիստը Հավայան կղզիներում ամերիկյան հարկատուների համար աստղաբաշխական գումար է արժեցել՝ 3.6 միլիոն դոլար: Այս գումարը ծախսվել է ընտանիքի՝ միայն թռիչքների ծախսերը հոգալու համար: Ըստ Ֆիթոնի՝ Օբամայի ընտանիքի ճանապարհորդություններն արդեն դուրս են եկել հսկողությունից: Նրանք երկրի ռազմաօդային ուժերն օգտագործում են որպես տաքսի: Ռազմական ծառայողներն ավելի լավ վերաբերմունքի են արժանի: Գաղնի ծառայությունը պետք է դադարեցնի այդ անհեթեթ ուղևորությունները:

Նմանատիպ նյութեր