Պեկինից Փարիզ թռչող «Էյր Ֆրանս»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ օդանավի սրահում կրակի բռնկման պատճառով
Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքից որոշ ժամանկ անց ստիպված է եղել վերադառնալ Պեկինի օդանավակայան:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել:
Նշվում է, որ ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:
Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել: