Երևանից Մոսկվա թռչող օդանավը երեխայի կոկորդում մնացած խնձորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում
Երևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության դեպքի հետ կապված։
Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, թռիչքի ժամանակ երեխային նրա ծնողները տվել են խնձոր, որի կտորը մնացել է կոկորդում։ Փոքրիկի մոտ սկսվել է շնչահեղձություն, և օդանավի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Սամարայի օդանավակայանում։
Այնտեղ նրանց դիմավորել են բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։
Այժմ նա գտնվում է Սամարայի Սերեդավինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։