211652_close_icon
views-count47348 դիտում article-date 13:55 18-09-2021

Երևանում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գործող HSBC բանկի դիմացից գողացել են վրացական համարանիշներով Lexus-ի կատալիզատորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի կողմից, ով հայտնել է, որ ժամը 03։20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում՝ HSBC բանկի դիմաց կայանված ավտոմեքենայից գողություն են կատարել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրում կայանված Lexus մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայի վրայից փորձել են գողանալ կատալիզատորը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնի ոստիկաններն ու պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նշված վակրից որոշ հեռավորության վրա հայտնաբերել են Toyota և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդներին և ուղևորին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։

Բերման ենթարկվածներից մեկը Լեռու մարզի, մեկը՝ Երևանի, մեկն էլ Կոտայքի մարզի բնակիչ է, ովքեր ոստիկանությունում հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարզելւո ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր