16696 դիտում
10:25 20-05-2014
27-ամյա վարորդը «գոլդ» համարանիշներով Lexus-ով Երևանում բախվել է Բարեկամության հրապարակի նորակառույց կամրջին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 27-ամյա Հայկ Ղազարյանը, վարելով Lexus մակնիշի 01 OV 002 համարանիշի ավտոմեքենան, Բաղրամյան պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա ընթանալիս բախվել է Բարեկամության հրապարակի նորակառույց կամրջին և գլխիվայր շրջվելով՝ 80 մետր սահելով հայտնվել կամրջի վրա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանն ու նրա ուղևորուհին՝ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի բնակիչ, 22-ամյա Նառա Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48163 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ