211652_close_icon
views-count35116 դիտում article-date 18:06 09-01-2021

Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի կառավարիչի և HSBC բանկի բանկային ռիսկերի ղեկավարի ավտոմեքենաները

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ի ոստիկանության Նոր-Նորքի բաժին դիմած, Երևանի բնակիչ Հ. Թ-ի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 7-ի 15:00-ից մինչև հունվարի 8-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցում կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի համարանիշները: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն դիմած Հ. Թ-ն դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Արաբկիրի ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ, Դավիթ Առաքելյանի ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:15-ից մինչև 11:50-ն ընկած ժամանակահատվածում Սունդուկյան փողոցի 19 շենքի բակում կայանված, իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած իրավապահներին Դ. Առաքելյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «HSBC բանկ» ՓԲԸ-ում` բանկային ռիսկերի ղեկավար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր