211652_close_icon
views-count41766 դիտում article-date 11:46 17-09-2021

Թալինի ոստիկանները Երևան-Գյումրի ճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում կրակոցներ արձակող տղամարդուն հրավիրել են ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները ոստիկանության Թալինի բաժին են հրավիրել Թալին քաղաքի բնակիչ Ենոք Սարգսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թալինի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, կրակոցներ են հնչել։

Նշված վայր ժամանած ոստիկանները ճանապարհից բավականին հեռավորության վրա նկատել են այդ քաղաքացուն, ով եղել է որսորդական հրացանով, ապա նրան հրավիրել են ոստիկանություն։

Տեղում պարզվել է նրա ինքնությունը, ինչպես նաև հրացանը եղել է Ե. Սարգսյանի անվամբ՝ օրինական, սակայն նա հետաքրքրությունից դրդված կրակոցներ է արձակել։ 

Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում հանգամանքները պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր