211652_close_icon
views-count34906 դիտում article-date 15:39 26-09-2024

Կրակոցներ՝ Երևանում․ Արաբկիրի ոստիկաները հաշված րոպեների ընթացքում հայտնաբերեցին «Սլավմեդ» բժշկական կենտրոնին հարակից տարածքում կրակոցներ արձակող 33-ամյա տղամարդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վրույր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան 3-րդ նրբանցքի 4/2 և 4/3 հասցներում գտնվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում իր մոտ գտնվող ատրճանակով կրակոցներ է արձակել դեպի օդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։10-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանները Վրույր Ա․-ին հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ում մոտից հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի մեկնարկային ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր