211652_close_icon
views-count5960 դիտում article-date 22:51 04-06-2014

Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին, Range Rover-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում քննիչ Ա. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ հունիսի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 49-ամյա Արտավազդ Բալասանյանը իր վարած Range Rover մակնիշի 34 PD 943 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և վթարի ենթարկվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Բալասանյանն ու ուղևոր Երևանի Նիկոլ Դուման փողոցի բնակիչ 51-ամյա Տիգրան Հակոբյանը մարմնական վանասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր