211652_close_icon

Կորոնավիրուսի 759 նոր դեպք. 28 մարդ է մահացել

views-count1603 դիտում article-date 11:33 17-09-2021
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր