211652_close_icon
views-count3759 դիտում article-date 11:06 26-06-2020

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, կա 13 մահ

Հայաստանում հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 105 046 (մեկ օրում արվել է 2310 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 10557 (պակասել է 68-ով)։ Վերջին տվյալներով ապաքինվել է 12149 անձ` վերջին մեկ օրում 814 անձ: Ընդհանուր առմամբ, 410 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):

Նմանատիպ նյութեր