211652_close_icon

Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»

views-count2257 դիտում article-date 10:19 17-09-2021
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դատախազության` ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող վարչությունում ուսումնասիրություններ են կատարվում այս պատգամավորներին պատկանող որոշ գույքերի օրինականության վերաբերյալ։

Հիշեցնենք․ օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ ապօրինի գույքի հետ կապված՝ շուրջ 300 գործ է քննվում: Ըստ որոշ լուրերի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն էլ է «բացվել» ապօրինի գույքի ուսումնասիրության ընթացքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր