1449 դիտում
10:43 28-08-2014
ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում. «ՀԺ»
«ՀԺ»-ի հավաստի տեղեկություններով` ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը կապված է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հետ:
«Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ եթե Մկրտումյանն ինքնակամ հրաժարական չտա զբաղեցրած պաշտոնից, դատական դեպարտամենտի հայտնի սկանդալը շարունակություն է ունենալու, և նոր քրեական գործեր են հարուցվելու: Մկրտումյանի հրաժարականի հարցն օրակարգում էր 1 տարի առաջ, երբ կալանավորվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը»,- գրում է թերթը և հավելում.
«Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ հայտնեցին, որ կարգադրիչների մասով գործն ուղարկվել է դատարան, բայց այլ վարույթ է հարուցվել ՔՕ 308, 314 հոդվածներով՝ շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, կատարվում է նախաքննություն: Սա նշանակում է, որ Մկրտումյանի հարցը օրակարգից դուրս չի եկել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
13:38 07-02-2017
ՀՀ դատական դեպարտամենտն ամփոփել է 2016 թ-ին ՀՀ դատարանների կայացրած արդարացման դատական ակտերի պրակտիկան
2227 դիտում
12:34 07-02-2018
ՀՀ դատարանների կողմից 2017 թ-ին լրիվ և մասնակի արդարացվել է 180 անձ. դատական դեպարտամենտն ամփոփել է նախորդ տարին
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»