211652_close_icon
views-count3143 դիտում article-date 16:46 12-12-2018

Կաշառքի ստացում, փողերի լվացում. Արմեն Գեւորգյանը չի ընդունում մեղադրանքը. news.am

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/485931.html?fbclid=IwAR1HRQRs_brHeVrk6l7auabB589RfYw0JWb9A_vliBnLsQAiALBOsKS09K0]NEWS.am[/url] -ին հայտնեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Նշենք, որ այսօր վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/485931.html?fbclid=IwAR1HRQRs_brHeVrk6l7auabB589RfYw0JWb9A_vliBnLsQAiALBOsKS09K0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր