Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշացրության կենտրոնում:
«Ըստ նույն տեղեկությունների՝ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: