39608 դիտում
21:38 16-09-2021
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած մեր գյուղի հերոս. Ջրականում նահատակված Հովսեփը կդառնար 26 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի՝ ժողովրդին հայտնի հերոսների պանթեոնում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, այնտեղ հուղարկավորված 25-ամյա Հովսեփ Հովհաննիսյանի հարազատները, ընկերները, զինակից ընկերներն ու հարևան գյուղերի բնակիչներ:
Այսօր լեգենդ դարձած հերոսը կդառնար 26 տարեկան:
Հերոսի ծնունդը նշվեց նրա շիրիմի մոտ, որտեղ Տերունական աղոթք կարդաց հոգևոր հովիվը, որից հետո տեղի ունեցավ խնկարկում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ներկա գտնվողներից շատերն ասում էին. «Հովսեփը մեր գյուղի զարդն էր: Մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Իզուր չէ, որ նրան անվանում էին գյուղի «խաղաղության աղավնի»: Եթե մի տեղ մի փոքրիկ անախորժություն էր լինում ու հանկարծ Հովսեփը հայտնվում էր այդտեղ, ամեն ինչ խաղաղվում էր: Մարդիկ մոռանում էին թշնամանքը:
Նա տան 4-րդ երեխան էր: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ծառայության՝ ՀՀ ՊՆ Կապանի N զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել իր խիզախությամբ ու սկզբունքայնությամբ, ինչի համար էլ նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի դասակի հրամանատարի տեղակալ:
Ծառայությունն ավարտելուց հետո կարճատև մեկնել է արտագնա աշխատանքի: Երբ 2020 թ.-ի սեպտեմբերին թուրք-ադրբեջանական հրոսակները, հեոո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, սեպտեմբեի 28-ին կամավոր մեկնեց ռազմաճակատ և մինչև հոկտեմբերի 19-ը իր բազմաթիվ զինակից առյուծ տղերքի հետ կենացմահու պայքար տվեց Ջրականում:
Նա սիրում էր հայրենիքը, իր հողն ու ջուրը: Միշտ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ ու այդ սկզբունքով էլ, առանց վարանելու մեկնեց ռազմաճակատ:
Ցավոք, բազմաթիվ հերոս տղերքի նման նենգ թշնամու կողմից հոկտեմբերի 19-ի լոււյս 20-ի գիշերը Ջրականում մեր գյուղի պայծառ ու ջինջ տղեն զոհվեց:
Այսօր Նոր Կյուրին ու Մարմարաշեն գյուղի բնակիչների համար սրբության սրբոց համարվող այս վայրում նշում ենք մեր լեգենդար հերոսի, մեր Հովսեփի ծննդյան 26 տարին:
Գիտենք, հիմա նա այստեղ հանգչող բոլոր հերոսների նման երկնքից նայում է ու մենք ի լուր աշխարհի ասում ենք՝ Ձեզ բացակա չենք դնի: Ինչքան էլ աշխարհը լինի անարդար, ինչքան էլ մարդիկ լինեն վայրագ, միշտ հիշում ենք Հովսեփի խոսքերից՝ «Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում» արտահայությունը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+