211652_close_icon
views-count1294 դիտում article-date 20:22 16-09-2021

Սյունիքի օրինակով՝ Գյումրիում Ռուսական տունը կանցկացնի ռուսերենի անվճար դասընթացներ ՀՀ ոստիկանության ծառայողների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրիում Ռուսական տանը տեղի ունեցավ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԱ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Վաչիկ Ղարիբյանը և Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետի տեղակալ Արմանուշ Մովսեսյանը: Վաչիկ Ղարիբյանը ընդգծեց դասընթացների կարևորությունը ոստիկանների բանավոր խոսքի կատարելագործման համար: «Նման դասընթացները շատ կարևոր են ոստիկանների համար, քանի որ մենք համագործակցում ենք Ռուսաստանից ժամանած գործընկերների հետ, շատ հաճախ շփվում ենք Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների և սահմանապահների հետ», - ասաց Ղարիբյանը:

Նրա խոսքով` շատերն են ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացներին, սակայն, ցավոք, իրենց պաշտոնական պարտականությունների պատճառով ոչ բոլորն են կարող հաճախել: Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել էր սահմանամերձ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացները, որոնք կազմակերպում է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում): Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզի ոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ, գնդապետ Արա Դավթյանը:

Ալեքսանդր Մամիկոնյանը ընդգծել էր միջոցառման կարևորությունը Հայաստանի այս ռազմավարական կարևորության տարածաշրջանի համար: «Մեր ոստիկանությունը նման դասընթացների կարիք ունի: Շատ կարևոր է բարձրացնել ոստիկանների գիտելիքների մակարդակը, տալ նրանց ռուսերեն ավելի խորը սովորելու հնարավորություն, որպեսզի նրանք ազատ շփվեն», - ասել էր Սյունիքի ոստիկանապետը: Հայաստանի ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Արաբյանն ավելի վաղ արդեն հայտնել էր Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) հետ համագործակցության ակտիվացման մասին:

«Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի դասընթացներ ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերի ոստիկանության աշխատակիցների համար: Սա ռուսաց լեզվի առաջին դասընթացները չեն, և հուսամ՝ ոչ էլ վերջինը: Քաջ հայտնի է, որ գիտելիքը ուժ է, իսկ լեզուների իմացությունը` հզորություն:

Հետևաբար, ՀՀ ոստիկանության ղեկավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը և անձամբ դրա ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին` ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար։ Վստահեցնում եմ, որ ՀՀ ոստիկանությունը կշարունակի աջակցել Հայաստանում բոլոր հնարավոր կրթական ծրագրերին », - ասել էր Ալեքսանդր Արաբյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր