211652_close_icon
views-count11110 դիտում article-date 23:12 02-02-2022

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ռուսերենի անվճար դասընթացներ է անցկացնում Հայաստանի ավելի քան 25 քաղաքներում. նոր շրջափուլին  մասնակցում են 500-ից ավելի երեխաներ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը փետրվարի 1-ից ռուսերենի անվճար դասընթացներ է սկսել նաև Գորիս քաղաքում։  Ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլին  մասնակցում են 500-ից ավելի երեխաներ։

Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է, ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Եղեգնաձորում, Գորիսում, Մարտունիում և Հայաստանի մյուս քաղաքներում։
 
Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներին երկու տարվա ընթացքում արդեն մասնակցել են 7-14 տարեկան ավելի քան 1500 երեխաներ։ Հատուկ ինտերակտիվ մեթոդիկայով մշակված դասաընթացի արդյուքնում երեխաները կարողանում են ազատ հաղորդակցվել ռուսերենով, զարգանում է բանավոր խոսքը, ծանոթանում են ռուսական մշակույթին ու համալրում գիտելիքները պատմության մասին։
 
«Հատուկ ուշադրություն ենք դարձնում ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, քանի որ հասկանում ենք, որ նրանցից է կախված մեր ապագան։ Դասընթացների մասնակցության ցուցանիշները գերազանցվում ենք ամեն տարի, էլ ավելի շատ երեխաներ են դիմում մասնակցելու համար և սա ապացույց է, որ այս դասընթացները պահանջված են և երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
 Պարապմունքները անցկացվում են շաբաթական 3 անգամ՝ երկու ամիս տևողությամբ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվում է երեխաների թեսթավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու և ըստ խմբերի բաժանելու համար։ Մասնակից երեխաները դասընթացների ավարտին ստանում են հատուկ սերտիֆիկատներ։
 
Հիշեցնենք, որ ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները առաջին անգամ մեկնարկել են 2019թ․ հոկտեմբերին։ Դասընթացները անց են կացվում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված ՀՀ տարբեր մարզերում գործող Ռուսական կենտրոններում և կրթական այլ հաստատություններում:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր