211652_close_icon
views-count122501 դիտում article-date 19:46 14-09-2021

Մարտական հենակետում մահացած Մկրտիչ Հովակիմյանը եռամսյա վարժանքների էր մասնակցում․ նա մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած Մկրտիչ Հովակիմյանը եռամսյա վարժանքների էր մասնակցում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Մկրտիչը մեկնել էր ռազմաճակատ իր ժամկետային զինծառայող որդու մոտ։ Պատերազմի ընթացքում նա ծանր վիրավորում էր ստացել, բայց կարճ ժամանակ վերականգնվելուց հետո նորից վերադարձել էր ռազմաճակատ։

«Մկրտիչը կարատեով էր զբաղվում։  Նա կարատեի փոքր դպրոց էր բացել ու շատ սաներ ուներ։ Մկրտիչը շատ գավաթներ է իր սպորտաձևում նվաճել։ Նաև մի քանի ֆիլմերում է նկարահանվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մկրտիչի ընկեր Նարեկ Հակոբյանը։

Մկրտիչ Հովակիմյանն ապրում էր Այնթափում։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից  Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել էին, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ-ն էր, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս-ն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր