211652_close_icon
views-count2367 դիտում article-date 19:12 14-09-2021

Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու իրավական ճանապարհը գտնվում է Դատախազության ձեռքին, ինչո՞ւ ենք վախենում Ալիևից. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Երկար ժամանակ է մենք խոսում ենք ՀՀ սահմանից ներս գտնվող թշնամու մասին, բայց ազգովի չենք հասկանում` ինչ պետք է անել, որովհետեւ անելու մասով վտանգներով հղի իրավիճակ ունենք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Վերջինս նշեց, որ այս հարցի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր Դատախազությանը` խնդրելով պարզաբանել երեք հարց.

 «Առաջինը` արդյոք ադրբեջանական զինուժի արարքներում Դատախազությունը տեսնում է ՔՕ-ին համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործության դրսևորումներ և ինչ միջոցներ են ձեռնարկել։

ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, 3.5կմ խորանալու, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհը փակելու դեպքերով կա՞ն հարուցված քրեական գործեր։

Երրորդ հարցը` եթե ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, ճանապարհները փակելու դեպքերով կան հարուցված քրեական գործեր, ապա երբ են հարուցվել, ինչ փուլում են և կան արդյոք մեղադրյալներ»։

Թովմասյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունից այս հարցերի վերաբերյալ ստացել է պատասխան, որ մայիսի 13-ից սկսած հարուցվել են մի շարք քրեական գործեր բավականին ճոխ հոդվածներով։

«Պատասխանի մեջ նշված է, որ նշված գործերով նախաքննությունը շարունակվում է և որպես մեղադրյալներ ներգրավված անձիք չկան։ Այս նախադասության մեջ է ողջ խնդիրը։ Ինչու չկան ներգրավված մեղադրյալներ և ինչու ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության համար չենք ստեղծում պրոբլեմ։ Ինչու ենք թողնում, որ ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը օգտվի իր ազատ տեղաշարժվելու իրավունքից և որպես հանցագործ չեն վերաբերում նրանց։ Ինչու նրանց նկատմամբ չի հայտարարվել միջազգային հետախուզում»։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր