Փաշինյանը խոստացավ գործադրել բոլոր դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։
«Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան մեր տարածքներից։ Մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցներն այդ նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար կարևոր է չդառնալ նոր սադրանքի պատճառ, ուստի «մեր գործողությունները բխում են հենց այս տրամաբանությունից»։