211652_close_icon
views-count1896 դիտում article-date 13:19 22-12-2020

Մենք մեկ և մեծ ընտանիք ենք․ ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու. Գեղամ Մանուկյան․ Tert.am

Այն պատուհանից նայող, վարչապետի աթոռը գրկած մարդը թող մեկ անգամ էլ համոզվի, որ մենք՝ այստեղ հավաքվածներս, մեկ և մեծ ընտանիք ենք: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/22/Gegham-manukyan/3478565?fbclid=IwAR2v4YWCIslhosCi7oJzjUmaPXDhPslUdTXZjkxvjHQ_HPktFFr-KN_SauI]Tert.am[/url]-ը։ «Ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, մեր ընտանիքում սև ու սպիտակ բաժանել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու: Եվ սրա համար՝ առանց «դրա» Հայաստան: Մարդիկ մեզ խնդրել են, որ մեր վանկարկումը փոխենք, քանի որ չեն ուզում դրա անունը լսել»,- ասաց նա: Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ նախորդած շաբաթների, օրերի ընթացքում Ոստիկանության շատ ծառայողներ ասել են՝ մասնակիցը չեն այն հանցավոր գործունեությանը, որին մղում է Հայաստանի իշխանությունը: Նա շեշտեց, որ մոտ է այն ժամը, երբ ոստիկանները ևս նույն հրապարակից խոսելու են Փաշինյանի հրաժարականի մասին: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողովրդին բաժանել՝ ասելով, որ իր դեմ խոսողները ժողովուրդ չեն, բայց իրականում բաժանումը մեկն է, երբ մի խմբակ փորձեց ժողովրդի միջից հեռացնել ազգային արժեքները: «Մեզանից փորձեցին հանել մեր ազգային մշակույթը, պատմությունը, եկեղեցին, հիմա էլ են ուզում հեռացնել, բայց մենք թույլ չենք տա»:

Նմանատիպ նյութեր