211652_close_icon
views-count15574 դիտում article-date 15:41 12-09-2021

Ուկրաինական «X Factor»-ում երգչուհի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ «Hear me» երգը և տեսահոլովակը

«Hear me» երգի հեղինակներն Ամալիյա Մարգարյանն ու Վահրամ Յանիկյանն են, տեսահոլովակի ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը:

Երգը մարդկանց մեջ մարդկության պակասի, հոգու սովի, առանց արժեքների մարդու մասին է:

Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջան քաղաքում` 2020թ-ի ամռանը, սակայն ամբողջությամբ աշնանային տրամադրության մեջ է:

«Hear me» երգն արդեն հասանելի է YouTube-ում, ինչպես նաեւ` թվային բոլոր հարթակներում ՝ iTunes, Spotify եւ այլն:

Այս տարվա վերջին Ամալիյան նախատեսում է թողարկել իր առաջին ալբոմը, որտեղ տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ` նոր երգեր:

Այս պահին երգչուհին չի ծրագրում մասնակցել որեւէ մրցույթային նախագծի, քանի որ
կենտրոնացած է իր հեղինակային երգերի վրա:

Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հայտնի ռեժիսոր Հրանտ Մովսիսյան «Բարի Գալուստ հավերժություն» ֆիլմի պրեմիերան, որի սաունդթրեքի հեղինակը նույնպես Ամալիյա Մարգարյանն է: Երգը կոչվում է ՝ "In heaven, it’ better" (թարգմ.՝ դրախտում , երկնքում ավելի լավ է): Երգը հասանելի է երգչուհու YouTube-յան ալիքում:

"Hear Me"-ն Ամալիայի թվով երկրորդ տեսահոլովակն է: 2019թ-ի հոկտեմբերին երգչուհին ներկայացրել էր իր առաջին տեսահոլովակը՝ "Another Chapter" երգի հիման վրա: Երգի հեղինակներն են Ամալիյա Մարգարյանը եւ Վահրամ Յանիկյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը կրկին Հրանտ Մովսիսյանն էր: Երգը բազմաթիվ դրական
արձագանքների էր արժանացել:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր