211652_close_icon
views-count31638 դիտում article-date 18:30 11-09-2021

Խոշոր ավտովթար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. քարով բարձված КАМАЗ-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույր Մխիթարյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել քարով, որն ամբողջությամբ թափվել է:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր