211652_close_icon
views-count18917 դիտում article-date 23:45 10-09-2021

Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել. Սյունիքի մարզպետը՝ տարածվող լուսանկարի մասին

Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող այն լուսանկարներին, որոնցում երեւում է ադրբեջանական ոստիկանական հենակետ, իսկ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այն Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում է տեղակայվել, որն օրեր առաջ փակել էր հակառակորդը:

«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս հենց: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս եւ ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում:  Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն իսկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնեց Սյունիքի մարզպետը:

Նմանատիպ նյութեր