211652_close_icon
views-count7495 դիտում article-date 20:28 07-01-2021

Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ իրենց դրոշն են տեղադրել, օդանավակայանն իրենց դիտարկման ներքո է. քաղաքապետ

Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ երեկ՝ հունվարի 6-ին, իրենց դրոշն են տեղադրել։ Այս տեղեկությունը [url=https://https://news.am/arm/news/622497.html?fbclid=IwAR1l2GoYoUoGtCxzCA5DsAP4bf6EagC0jzB05fskaOLFYPjzkv8mXQWcueE]NEWS.am[/url]-ին հայտնեց Կապան քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ ադրբեջանցիները Կապանի օդանավակայանին մոտ են դիրքավորվել. «Ներկա պահին օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների դիտարկման ներքո»։ Փարսյանը նշեց, որ Կապանի առնչությամբ այս ընթացքում որեւիցե արտառոց դեպք չի գրանցվել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ-ի հրամանով՝ Սյունիքի մարզի Գորիսի եւ Կապանի շրջանների դիրքերից հայկական ԶՈւ-երը նահանջել են։ Ըստ այդմ մի շարք գյուղերի անվտանգության հարցն է առաջ եկել։ Նշենք, որ հունվարի 5-ին, ադրբեջանական վերահսկողության ներքո անցավ նաեւ Շուռնուխ գյուղից 12 տուն։

Նմանատիպ նյութեր