3309 դիտում
18:39 28-12-2020
Գորիսի այգեգործական ընկերությաններից մեկի տարածքում գտնվող տների բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ են տվել, որ տարածքը ազատեն. Որոտանի գյուղապետ
Գորիսի տարածքում գտնվող այգեգործական ընկերության տարածքի բնակիչներին ադրբեջանցիները մեկ ժամ են տվել, որ տարածքը ազատեն: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/28/Vorotan/3484261?fbclid=IwAR0aWyay4anRScCLa2-DY3Z-Xq6AqdMCgCaSHN4-rVTaEm9EZxETxuspR5k]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:
«Որոտանի ժողովրդին ոչ մեկ չի հանում, նրանք մնում են իրենց տներում, խոսքը վերաբերում է Որոտանից վերև՝ դեպի Գորիս տարածքին: 1980-ական թվականներից այգեգործական ընկերության այդ տարածքից մարդկանց հողամասեր են տրվել, մարդիկ տուն են կառուցել, արտ, այգի են վարում, անասուն են պահում. գոյատևում են: Հիմա ադրբեջանցիներն եկել են, մեկ ժամ են տվել, ասում են՝ դուրս եկեք մեր տարածքից: Այդ մարդիկ էլ ասում են՝ դուրս չենք գալիս»,- նշեց նա:
Հարցին, թե խնդրի վերաբերյալ դիմե՞լ են Կառավարությանը, Սուրեն Օհանջանյանը պատասխանեց. «Մեզ ասում են, որ այդ հարցի շուրջ բանակցում են, բայց դեռ պատասխան չենք ստացել: Մեկ ամիս է՝ ես ասում եմ՝ եկեք մեր տարածքները քարտեզագրեք, ճշտեք՝ որն է մեր տարածքը:
Ժողովուրդը հարց է տալիս՝ որն է մեր սահմանը, ես չեմ կարողանում պատասխանել, ես գիտեմ՝ սա մեր հողն է, ոչ մեկ չի գալիս մեզ պատասխան տա»:
Նմանատիպ նյութեր
31974 դիտում
10:57 26-02-2022
Խրամորթ գյուղի մոտ ադրբեջանցիները հայերեն լեզվով բնակիչներին բարձրախոսով հորդորել են լքել գյուղը. Գյուղապետ. News.am
Այս բաժնից
409 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
619 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
703 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան