Ջարդում ու վերացնում է ծառերը․ «Ֆիզգորոդոկի» բնակիչները կրկին ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչները կրկին ահազանգում են՝ այս անգամ ապօրենի ծառահատումների մասին։
«Շտապ․ հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունն այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթվել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը»,-հայտնում են բնակիչները։
Facebook–ի գրառմանը կից նրանք նաև իրենց խոսքերն ապացուցող տեսանյութ են հրապարակել, որում երևում է, որ հատուկ տեխնիկայի միջոցով ծառերը վնասում են ու ջարդում են։
Բնակիչները պահանջում են անհապաղ կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: