211652_close_icon
views-count25677 դիտում article-date 21:00 06-07-2021

Բնակիչներն ահազանգում են. «Ընտրությունների գիշերը ծառերը հատեցին ու տեղը ապօրինի շինություն կառուցեցին». քաղաքապետը լավ կանի «բուլդուզերով» այստեղ էլ գա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Արդեն մի քանի օր է,  SHAMSHYAN.com-ը ահազանգեր է  ստանում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  3-րդ զանգվածի Գյուրջյան փողոցի բնակիչներից, ովքեր  անհանգստանում են, թե ինչու կամ ինչպես եղավ, որ ընտրությունների գիշերը Գյուրջյան  17/3 հասցեում կայծակնային արագությամբ ապօրինի շինություն կառուցվեց:

SHAMSHYAN.com զանգահարած  տարեց  տղամարդիկ  ասում էին. «Ծառերը մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրեցին ու լույսը չբացված՝ շինությունը վեր խոյացավ:

Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, հուսով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը, որ արդեն տևական ժամանակ է, պայքար է տանում ապօրինի շենք-շինությունների կառուցման դեմ, մի օր էլ իր ոստիկանական ողջ ուժերով, քանդող բրիգադով ժամանի այստեղ, բայց մինչև այս պահը՝ ոչ մի դրական արձագանք: Մենք էլ մտածում ենք, որ երևի  իրենց յուրայիններից է»:

Լուսանկարները՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր