211652_close_icon
views-count1199 դիտում article-date 09:47 09-09-2021

Էրիկա Օլսոնը կհամակարգի Կովկասի հետ կապված հարցերն ԱՄՆ-ը պետքարտուղարությունում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, պատասխանելով Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին վերջերս պետքարտուղարության համակարգում կադրային նոր նշանակումների վերաբերյալ, տեղեկացրել է, որ Էրիկա Օլսոնը ստանձնել է Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը:

Վերջինս մինչ այս նշանակումը զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով, ինչպես նաև աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական:

«Այս պաշտոնյաները միացել են գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին պետքարտուղարության դիվանագիտական նշանակումների բնականոն գործընթացի ներքո»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը իր գրավոր պատասխանում:

Բացի Օլսոնից, ըստ պետքարտուղարության, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի նոր նշանակումներն են դեսպան Դերեկ Հոգանը՝ որպես փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալ, Ռոբին Դանիգանը՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ և Գաբրիել Էսկոբարը՝ որպես Հարավային Կենտրոնական Եվրոպայի և հանրային դիվանագիտության ու մամուլի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ:

«Մենք ոգևորված ենք այս անձանձ նշանակման կապակցությամբ, քանի որ նրանք հսկայական փորձառություն և որակ են հաղորդում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար կազմին»,- նշել է պետքարտուղարության մամլո ծառայությունը:

Նմանատիպ նյութեր