211652_close_icon

Տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են. Թիլերսոնը մնալու է Պետքարտուղարությունում. «Ամերիկայի ձայն»

views-count20888 դիտում article-date 09:43 27-07-2017
ԱՄՆ-ի Պետքարտուղարությամբ խոսնակը հերքում է այն լուրերը, ըստ որոնց արտաքին գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է ներկայացնել հրաժարական։ Արտգործնախարարության խոսնակ Հեդր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե այս մասին տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են, և որ պետքարտուղարը մտադիր է մնալ Պետքարտուղարությունում։ Նա ավելի ուշ հավելել է, ասելով, թե պետքարտուղար Թիլերսոնը ուղղորդվում է նախագահի որդեգրած քաղաքականությամբ՝ համապատասխան նախարարի իր պարտավորություններին։ CNN գործակալությունն այս շաբաթ էր հաղորդել այն մասին, որ բարեկամական նեղ շրջանակում Թիլերսոնն արտահայտել էր Պետդեպարտամենտում մինչև այս տարեվերջ ծառայելու իր մտադրության մասին, սակայն՝ նշել, որ աստիճանաբար ավելի ու ավելի է հիասթափվում արտաքին քաղաքականության բնագավառում նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տեսակետների տարբերությամբ։ Թիլերսոնի հնարավոր պաշտոնաթողության մասին լուրեր են տարածվում այսօր, երբ փոքր չէ արդարադատության նախարարի պաշտոնից Ջեֆ Սեշնզի պաշտոնաթողության հնարավորությունը։ Թրամփը վերջինիս մեղադրում է Ռուսաստանի հետ կապված հետաքննությունից ինքնաբացարկ հայտարարելու մեջ։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3960192.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր