Երկու հայ գերի է վերադառնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
hraparak.am-ը գրում է․ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի օդանավով այսօր 2 գերի է վերադառնում Հայաստան:
Ըստ մեր աղբյուրների, գերիների վերադարձը՝ երեկվա Արշակ Կարապետյան-Ռուստամ Մուրադով բանակցությունների արդյունքն է:
Գնդապետ Բորիս Ավագյանը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեկ ժամից Էրեբունի օդանավակայան կիջնի Բաքվից եկող ինքնաթիռը երկու հայ գերիներով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայկական կողմը նրանց փոխարեն Բաքվին է փոխանցել Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցուն։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։
Տեսանյութը՝ Sputnik Արմենիա-ի