211652_close_icon
views-count5411 դիտում article-date 11:09 05-04-2014

Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ

Ադրբեջանի Թովուզի շրջանում գերի ընկած Արսեն Խոջոյանը մինչեւ գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Նա ասաց, որ Արսենը սիրած աղջիկ ուներ, նշանվել էր եւ պատրաստվում էին ամուսնանալ, սակայն նման ծանր դեպք արձանագրվեց: Գյուղապետը նաեւ պատմեց, որ Արսենից միյան մի նամակ են մինչեւ հիմա ստացել, որտեղ գրված է, որ կարոտում է: Այլ տեղեկություններ տղայի վերաբերյալ չկա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով մինչեւ այդ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

Նմանատիպ նյութեր