Նշան Ալավերդյանը՝ Մոսկվա քաղաքի 874-ամյակին նվիրված շաշկու մրցաշարի հաղթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի և շաշկու ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով անցկացվեց 3 փուլերից բաղկացած ռուսական շաշկու 2-րդ մրցաշարը:
1-ին փուլին կարող էին մասնակցել 1-ին և ցածր կարգ ունեցողները։ Լավագույն տասնյակը հնարավորություն ստացավ մասնակցել 2-րդ փուլին:
2-րդ փուլում հարյուր տոկոսանոց արդյունք ցուցադրեց Հայաստանի բազմակի չեմպիոն, իդֆ վարպետ Նշան Ալավերդյանը և հաղթող ճանաչվեց։
2-րդ տեղը զբաղեցրեց սպորտի վարպետ Հրանտ Տոնոյանը։
3-րդ տեղում էր Սամվել Ազիբեկյանը:
Իսկ եզրափակիչ 3-րդ փուլ անցան 2-րդ փուլի 1-10-րդ տեղերը գրաված մարզիկները և եզրափակիչում մրցեցին միմյանց հետ:
Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում՝ «Մոսկվայի տանը»։ Եզրափակիչ փուլում նույնպես հաղթող ճանաչվեց Նշան Ալավերդյանը, արծաթե մեդալը նվաճեց Հարություն Եղիազարյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Կամո Ղուկասյանը:
Աղջիկներից լավագույն արդյունքը ցուցադրեց Մարիամ Պետրոսյանը, պատանիներից՝ Էդգար Հայրապետյանը:
Մրցույթի փակման ժամանակ հաղթողներին պարգևատրեցին և մրցանակներ հանձնեցին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը: