Տեղի է ունեցել Շաշկու մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի շաշկու ֆեդերացիայի կողմից կազմակերպվել է շաշկու (64վն. կայծակնային 3+2) մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։
Մրցաշարին մասնակիցների կազմը շատ ուժեղ էր, և նման ուժեղ կազմով մրցաշար վերջին 20 տարիների ընթացքում չէր եղել։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն մարզիկները, որոնցից 4-ը Հայաստանի մարզերից էին` Գեղարքունիք, Տավուշ, Արարատ, իսկ մեկ խաղացող՝ Հովիկ Անվանցը, Արցախից էր։ ՛
Մրցմանը մասնակցում էին 6 սպորտի վարպետներ, 6 վարպետության թեկնածուներ, որոնցից 7-ը Հայաստանի չեմպիոններ էին (6-ը՝ բազմակի)։ Մրցաշարին մասնակցում էր նաև ամերիկաբնակ մեր հայրենակից Արմեն Եսայանը, ով հաճելիորեն զարմացրեց բարձր արդյունքով։
Մրցաշարը անցավ շատ լարված և թեժ պայքարում 7 տուրերից հետո միանձնյա, 2-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց ԻԴՖ վարպետ, Հայաստանի և Գերմանիայի չեմպիոն Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավեց ազգային վարպետ Մարատ Ղուլյանը, և 3-րդ տեղը՝ վարպետության թեկնածու Կամո Ղուկասյանը։