Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել. Զբոսաշրջության կոմիտե
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկվա սկանդալային միջադեպին կապված Գառնիի տաճարում տեղի ունեցած միջոցառման հետ.
Հարգելի գործընկերներ,
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։
Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։