211652_close_icon
views-count5896 դիտում article-date 19:22 04-09-2021

Ծնվել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը. նորածնին Նարեկ են կոչել

Այսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  լրագրող Ոսկան Սարգսյանը:

«3 կգ 800 գրամ գրամ քաշով նորածնին Նարեկ են կոչել։ Գրիշան ընտանիքի միակ տղան էր, Ազատյաններն ունեն նաեւ 22 տարեկան աղջիկ։

Մաղթում եմ, որ Նարեկը կյանքում երջանիկ ու հաջողակ լինի։

Ազատյանների ընտանիքի լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Բերդավան» խմբից»,- գրել է  նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր