Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արման Ազատյանի եղբայրը՝ Արմանը
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին գրված է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջում․
«Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։
Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»։