211652_close_icon
views-count15234 դիտում article-date 22:40 03-09-2021

44-օրյա պատերազմում զոհված Արսեն  Աբրոյանն այսօր կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ  44-օրյա  պատերազմի  հերոս Արսեն  Ռուբիկի Աբրոյանի ծննդյան  օրն  էր: Նա կդառնար  21 տարեկան։

Արսենը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին ու այնտեղ նահատակվել։

 Վարդենիկ  համայնքի  գերեզմանատանը տեղի  ունեցավ  հարգանքի  տուրքի  մատուցում  և  խնկարկություն, որտեղ ներկա էին համայնքի ղեկավար  կազմից պետական  այրեր, բազմաթիվ հյուրեր դպրոցի սաներ։

Արսենը ծնվել է  2000 թ.-ի օգոստոսի 26-ին՝ Վարդենիկում, ով իր հայրենասիրական փառապանծ ուղիով պիտի համալրեր հայոց պատմության էջերը:

Հաճախել է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցը։ Զբաղվել է
բռնցքամարտով։ Ավարտել է Մարտունու պետական քոլեջը ՝ ավտոմեխանիկ
մասնագիտությամբ։ Ուսուցման ընթացքում ցուցաբերել է լավ առաջադիմություն և վարք։ 

Հայոց փառապանծ բանակի շարքերը Արսենը համալրել է 2019 թ.-ի հունվարին՝ որպես նռնակաձիգ ՝ N զորամասում։ Արսենի հրամանատարն է եղել կապիտան Ճաղարյանը, ով հպարտությամբ պատմում էր նրա անձնուրաց և հայրենանվեր տեսակի մասին։

Ինչպես նշում է հրամանատարը,  Արսենը լավ գիտեր և իր զինատեսակի տեսական և գործնական
գիտելիքները։ Դա ապացուցել էր բազմիցս ՝ մասնակցելով 2020 թ.ի զորավարժություններին, որտեղ   զբաղեցրել է 1-ին տեղը և խրախուսանքի արժանացել հրամանատարական կազմի կողմից։

Հերոսն այդպիսին է եղել նաև պատերազմի օրերին ՝ ստացել Զարզանդ ծածկանունը։  

Ինչպես պատմում են մարտական ընկերները,  աչքի է ընկել ոչ միայն մասնագիտկան
հմտություններով, այլ նաև մարդասիրական սկզբունքներով:

 Արտուշ Խաչիկյանը պատմում է թե ինչպես է մինչև վերջին պահը անգամ վիրավոր վիճակում կրակել ՝ ոչնչացնելով ոսոխին։ Ռաֆայել Այվազյանը դուրս էր բերում վիրավորներին, իսկ Արսենը պահում էր կրակը։ Ինչպես Արսենն է մայրիկին ասել, որ թուրքը հասնի, կարող է թողնենք ձեզ հասնի, բա պետք ա կռվենք։

Կռվել և հերոսացել է քաջաբար ոչնչացնելով թշնամու մեծաթիվ զորախումբը, զինտեխնիկան։ Մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին ու այնտեղ նահատակվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։

Հերոսներն անմահ են:

Շնորհավոր Ծնունդդ, հերոս հայորդի:

Վարդենիկ  համայնքի  44-օրյա  պատերազմի  ընթացքում   անմահացած  քաջերն  են նաև 
 Վահան  Սուրիկի  Օհանյանը, ով  անմահացել  է Մարտակերտի  համար  մղվող  մարտերի  ժամանակ, Սերյոժա  Լյուդվիկի Մխոյանը, ով  զոհվել է Շուշիի  համար  մղվող  մարտերի ժամանակ։

Ջրականի համար  մղվող մարտերի  ժամանակ  անմահացել  են Արմեն  Սմբատի  Մինասյանը, Հակոբ  Ասատուրի  Գևորգյանը, Տիգրան  Խաչիկի Արշակյանը, ․Հարություն Աշոտի  Ավետիսյանը, ․Արսեն  Ռուբիկի  Աբրոյանը:

Հադրութի  համար  մղվող  մարտերի  ժամանակ անմահացել են  Մանվել  Զավենի  Մանուկյանը, Արտաշես  Ռուստամի  Այվազյանը:

 Հավերժ  փառք  Ձեզ,  տղերք

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր