2223 դիտում
18:00 02-09-2021
Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր անցանելիությանը։ Քայքայված էին նաև մայթերը։
Կապալառու կազմակերպության՝ «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից կատարվել է հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում (ջրթող կառուցվածքների նորոգում և նորխողովակների տեղադրում, ջրթող վաքերի կառուցում), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գյուղտեխնիկայի անցման տեղերի կառուցում (3 տեղում), մայթերի կառուցում, ճանապարհի կահավորում (իջատեղեր,արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, գծանշում) և այլն։
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Արման Թադևոսյանը նշում է, որ ճանապարհն ավելի քան 30 տարի չէր նորոգվել։ Շինաշխատանքների որակից պարոն Թադևոսյանն ու նորամարգցիները գոհ են։ Ասում են՝ շինարարները բծախնդիր աշխատանք են կատարել։ Վստահ են, որ ճանապարհը երկար է ծառայելու, իրենք էլ խոստանում են խնամքով վերաբերվել ճանապարհին։
Շահագործման հանձնումից հետո մեկ տարի շարունակ ճանապարհահատվածը գտնվելու է թերությունների համար սահմանված պատասխանատվության ժամկետում (երաշխիքային ժամկետ), և այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն կապառալու կազմակերպությունը պետք է վերացնի իր միջոցներով։ ՊարոնԹադևոսյանն ընդգծում է, որ ճանապարհը Նորամարգ համայնքը կապում է հիմնական ճանապարհի հետ, ուղղություն է դեպի Էջմիածին, Մասիս, Արտաշատ, և նորոգումից հետո էապես կմեծանա այդ հատվածիերթևեկության ինտենսիվությունը, ինչն իր հետ կբերի այլ ենթակառուցվածքների զարգացմանը։
Հիմնական ճանապարհից բացի, վերակառուցվել են նաև Նորամարգում դեպի դպրոց, մանկապարտեզ և ակումբ տանող իջատեղերը։
Ճանապարհը վերականգնվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1829 դիտում
12:44 04-07-2019
Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը
1078 դիտում
10:15 12-04-2015
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Նորամարգում
1033 դիտում
21:39 15-02-2024
Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել նման մարզական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը․ Տիգրան Ավինյան
Այս բաժնից
1165 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1468 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ