Հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ
Կառավարության այսրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում է եղել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխոթյուն կատարելու նախագիծը, որի համաձայն՝ հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով`2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: