211652_close_icon
views-count1307 դիտում article-date 17:17 01-09-2021

Ամառային դպրոցի մասնակցության հրավեր՝ «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության»

2018-2022 թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը իրականացնում են Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող 598232-EPP-1-2018-1-ITEPPKA2-CBHE-JP «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր, որով նախատեսվում է բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում:

Սույն ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 6-ից 13-ը անցկացվում է «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» միջազգային առցանց ամառային դպրոցը, որի նպատակն է Հայաստանում և Վրաստանում բնապահպանական կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքները լրացնել հետազոտահեն  նորարարական ուսուցման ձևերով:

Կից՝ հակիճ տեղեկատվություն ամառային դպրոցի մասին և օրակարգը:

«Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» ամառային դպրոցը, որը իրականացվում է Menvipro «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում,այժմ բաց է գրանցման համար։  Գրանցման հղում՝ https://bit.ly/MenviProRegistration
 Մասնակցությունն անվճար է և հնարավորություն է ընձեռում հավաքել 2 ECTS կրեդիտ
 Ամառային դպրոցը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 6-ից 13-ը։
  • Ամառային դպրոցի նպատակն էՀայաստանում և Վրաստանում բնապահպանական կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքները լրացնել հետազոտահեննորարարական ուսուցման ձևերով: Միջոցառումը նախատեսում է ներգրավել մագիստրանտների և ասպիրանտների, որոնք կապահովեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտական ​​կարիերայի փոխանակում և խթանում:
  • Ցանկանում եք իմանալ ավելին,
այցելեք մեր կայք 
https://www.menvipro.org/
 

 
 

Նմանատիպ նյութեր